Ես չեմ հավատում, որ ադրբեջանցիների հարձակումները մեր հանդեպ տարբեր պետություններում, կարելի է կանգնեցնել

Ես չեմ հավատում, որ ադրբեջանցիների հարձակումները մեր հանդեպ տարբեր պետություներում, կարելի է կանգնեցնել՝ համայնքային ղեկավարների հետ բանակցություների արդյունքում։

Դա վերապահումներով աշխատող սխեմա է, դա կաշխատի միայն այն դեպքում, երբ հայկական համայնքը ունենա բացահայտ առավելություն ազերիների հանդեպ, օրինակ ինչպես Ուկրաինայում, Ֆրանսիայում կամ Լոս Անջելեսում։

Իսկ Մոսկվայում դա հնարհավոր չէ, քանզի մեր համայնքի ազդեցության մակարդակը այդքան բացահայտ առավել չէ դրանց հանդեպ։

Ինչո՞ւ, իմ կարծիքով, էսկալացիան հնարավոր է շարունակվի, շատ պարզ է՝ սադրանքները գեներացվում են և ուղղորդվում ոչ թե ազերիների համայնքային մարգինալ խմբերի կողմից, այլ հենց անմիջապես պաշտոնական Բաքվի ցուցումներով, քանզի ինչպես ավելի վաղ ընդգծել էի, Ադրբեջանը հիմա շատ ագրեսիվ կերպով հակահայկական ատելությունը տեղափոխում է երրորդ երկրներ՝ ակնկալելով արցախյան ուղղությամբ նախապատրաստել որոշակի հանրային ընկալման մակարդակ սույն երկրներում։

Պետք է ընդգծել, որ նույն Մոսկվայի ոստիկանությունը հիմա իրականացնում է ադրբեջանցի սադրիչների զանգվածային ձերբակալություններ, սակայն քանզի ադրբեջանական գրոհները նույն Մոսկվայում կրում են Բաքվից համակարգված և հաշվարկված բնույթ, ապա համոզված եմ, որ այնտեղ հաշվարկվել է նաև իրավապահների կոշտ արձագանքը։

Կանգնեցնել հակահայկական խուժանությունը հնարավոր է ստացվի իրավապահ մարմինների և հայկական համայնքային կառույցների միասնական գործունեության արդյունքում, բայց դա էլ փաստ չէ։

Ըստ ադրբեջանական քաղաքական վերնախավի վերջին հայտարարությունների բովանդակության՝ կարելի է արձանագրել, որ ադրբեջանցիները տրամադրված են շարունակել իրականացնել հակահայկական սադրանքները տարբեր երկրներում, քանզի ինչպես իրենք կարծում են, իրենց գործողությունների վերջնանպատակը առայժմ չի իրականացել։

Ինչևիցե, պետք է լինել զգոն և ուշադիր վերլուծել թշնամու բոլոր քայլերի տրամաբանությունը, քանզի միայն դա թույլ կտա մեզ ոչ թե պայքարել հետևանքների դեմ, այլ կանխարգելիչ քայլերով կոտրել դրանց նախագծերը։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Ես չեմ հավատում, որ ադրբեջանցիների հարձակումները մեր հանդեպ տարբեր պետություներում, կարելի է կանգնեցնել՝ համայնքային…

Опубликовано Arman Abovyan Пятница, 24 июля 2020 г.