Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. Վրաստանում վարակի 19 նոր դեպք է արձանագրվել. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 15 միլիոն 675 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 636 հազարից: Ապաքինվել է ավելի քան 9 միլիոն 562 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 4 միլիոն 170 հազար 328 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 147 հազար 341 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ը շարունակում է գլխավորել 10-նյակը:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 289 հազար 951-ի, մահերինը՝ 84 հազար 207-ի: Հնդկաստանը 1 միլիոն 290 հազար 284 վարակվածներով երրորդ տեղում է: Կորոնավարակից այս երկրում մահացել է 30 հազար 657 մարդ:

Ռուսաստաննում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 800 հազար 849 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 13 հազար 046 մարդ:

Ռուսաստանին հաջորդում է Հարավային Աֆրիկան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 408 հազար 052-ի, մահացածներինը՝ 6 հազար 093-ի: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Պերուն է, որտեղ  371 հազար 096 վարակված կա, 17 հազար 654 մահվան ելքով:

Հաջորդ տեղում Մեքսիկան է, որտեղ առկա է 370 հազար 712 հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 41 հազար 908 մարդ: Մեքսիկային հաջորդում է Չիլին: Այստեց գրանցվել է 338 հազար 759 հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 8 հազար 838 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով Չիլիին հաջորդում է Իսպանիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 317 հազար 246 է, մահացածները 28 հազար 429 են:

Տասնյակը եզրափակող Մեծ Բրիտանիայում գրանցվել է 297 հազար 146 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում շարունակում է մնալ առաջին տեղում՝ 45 հազար 554 մահվան դեպքերով:

Տասնյակից հաջողությամբ դուրս է մնացել Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 284 հազար 034-ի, մահացածներինը՝ 15 հազար 074-ի:

Իտալիան հայտնվել է 14-րդ տեղում.  հաստատված դեպքերի թիվը երկրում 245 հազար 338 է: Մահացության ցուցանիշը կազմում է 35 հազար 092:

Թուրքիան հայտնվել է 16-րդ տեղում: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223 հազար 315 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 563 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 26-րդ տեղում: Այստեղ վարակի 14 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 750 է, որից ապաքինվել է 78 հազար 873-ը: Մահերի թիվը 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 141-րդ  տեղում է: Նախօրեին Վրաստանում վարակի 19 նոր դեպք է ավելացել՝ հաստատված դեպքերի թիվը հասնելով  1 104-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 16 մարդ, ապաքինվել՝ 912-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 50-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 36 հազար 613 է: Վարակի հետևանքով մահացել է 692 մարդ, իսկ ապաքինվել է 25 հազար 734 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: