Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակ ունի, քրեական գործով հարցաքննվել է. Tert.am

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը երեկ ԱԺ նախագահին դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: ԲՀԿ-ն հայտնեցին, որ նրա այդ որոշման վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն:
Tert.am-ի տեղեկություններով, սակայն, պատգամավորի այդ որոշումը պայմանավորված է նրա մերձավորին առնչվող քրեական գործով, որի շրջանակում պատգամավորը դատավարական կարգավիճակ ունի:

Քրեական գործի և Բագրատյանի դատավարական կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունների համար Tert.am-ը պարզաբանում է խնդրել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, որտեղից հայտնել են. «Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է քրեական գործով: Հավելյալ տեղեկատվություն չենք տրամադրում՝ նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով»: