Ռուսաստանում ուժի մեջ մտավ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգը

Ռուսաստանում ուժի մեջ է մտել դաշնային օրենքը՝ պարզեցնելով օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիություն ձեռք ստանալը: Փաստաթուղթը, մասնավորապես, բացառում է գոյություն ունեցող քաղաքացիությունից հրաժարվելու պահանջը և կրճատում է քաղաքացիություն ստանալու համար Ռուսաստանում գտնվելու ժամկետները:

Նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան դաշնային օրենքը ստորագրել է 2020 թվականի ապրիլին:

Նախկինում օրենսդրությունը քաղաքացիություն ստանալու համար դիմումատուին պարտավորեցնում էին դիմել համապատասխան պետության լիազոր մարմնին` իր մյուս քաղաքացիությունից հրաժարվելու համար:

Նոր օրենքը բացառում է Ռուսաստանում եռամյա մնալու պահանջը քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելիս:

Կանոնը տարածվելու է այն օտարերկրացիների վրա, ովքեր ամուսնացած են ռուսների հետ, ապրում են Ռուսաստանում և այդ ամուսնությունից ունեն ընդհանուր երեխաներ, դա տարածվելու է նաև այն օտարերկրացիների վրա, որոնց ծնողներից մեկը Ռուսաստանի քաղաքացիություն ունի և բնակվում է Ռուսաստանում:

Բացի դրանից, Ռուսաստանի բուհեր ավարտած անձանց համար  ՌԴ-ում աշխատանքային գործունեության ժամկետը երեք տարուց կրճատվում է մեկ տարի: