Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Բեյրութ թռչող օդանավի հետ կապված միջադեպը

Թեհրանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի այն բանից հետո, երբ կուսումնասիրի «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Դեպքի մանրամասներն այս պահին ուսումնասիրվում են։ Փաստերն ի մի բերելուց հետո կձեռնարկվեն քաղաքական և իրավական միջոցներ»,- հայտնել է Մուսավին։

Նա նաև հայտնել է, որ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին միջադեպից հետո կապ է հաստատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ՝ հայտնելով, որ Իրանը պատասխանատու է համարելու ԱՄՆ-ին ցանկացած պատահարի համար, որը տեղի կունենա ինքնաթիռի հետ Իրան վերադառնալու ժամանակ:

Նույն ուղերձը Թեհրանում Շվեյցարիայի դեսպանի միջոցով փոխանցվել է ամերիկյան կողմին։

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Թեհրանից Բեյրութ թռչող Mahan Air ավիաընկերության օդանավին մոտեցել են մեկ կամ երկու կործանիչներ: Ինքնաթիռի օդաչուն փորձել է հեռանալ բախումից, ինչի հետևանքով մի քանի մարդ է տուժել:

Միաժամանակ լիբանանյան Կարմիր խաչի ղեկավար Ջորջ Քաթանան Ալ Ջադիդ հեռուստաալիքին հայտնել է, որ ուղևորների թվում վիրավորներ չկան:

Ավելի ուշ Tasnim գործակալությունը հայտնել է, որ Բեյրութի ճանապարհին հարձակման ենթարկված ինքնաթիռը վերադարձել է Թեհրան։

Օդանավի անձնակազմի հաղորդմամբ, կործանիչի օդաչուները ներկայացել են ամերիկացի: