Հայաստանում 0-18 տարեկան 2 230 երեխա է վարակվել կորոնավիրուսով. 158-ն ունեցել է թոքաբորբ

Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 2230 երեխայի մոտ: Ամենափոքր բուժառուն նորածնային տարիքի է՝ 0-28 օրական: Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Երեխաներից 1134-ի վիճակը գնահատվել է թեթև կամ միջին ծանրության, 12-ը՝ ծանր, 1-ը` ծայրահեղ ծանր:

Թոքաբորբի ախտորոշում ունեցել է 158 երեխա, անախտանիշ դեպքերը 925-ն են: Երեխաներից 1231-ը տղաներ են, իսկ 999-ը` աղջիկներ:

Հուլիսի 17-ի դրությամբ առողջացում է գրանցվել 1665 երեխայի մոտ:

COVID-19 վարակով երեխաներն ամենաշատը եղել են Երևանից՝ 1125։ Վայոց ձորում գրանցվել է 29, Կոտայքում` 266, Տավուշում` 33, Շիրակում` 105, Լոռիում` 54, Արարատում` 146, Արագածոտնում` 74, Սյունիքում` 31, Արմավիրում` 131, Գեղարքունիքում` 165 դեպք։

Հայաստանում երեխաների շրջանում հաստատված դեպքերից 71-ն օտարերկրյա քաղաքացիներ են։