Գիտնականները հայտնաբերել են COVID-19-ի դեմ արդյունավետ հակամարմիններ

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ արդյունավետ հակամարմիններ:

Հետազոտությունների ընթացքում նրանք եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է ստեղծել հակամարմինների «խառնուրդ»: Գիտնականները պարզել են, որ նրանց օրգանիզմում, ովքեր ունեցել են վիրուսի ծանր ձև, հակամարմինները արտադրվում են ավելի ինտենսիվ:

Հետազոտողները հայտնաբերել են մի քանի տեսակ համապատասխան հակամարմիններ՝ ստեղծելով «խառնուրդ», որը ըստ նրանց՝ կարող է արդյունավետորեն բուժել կորոնավիրուսը: Դաշտամկների վրա արված փորձարկումները հաստատել են ամերիկացի մասնագետների վարկածը: Այժմ նրանք ցանկանում են փորձարկել այլ կենդանիների և մարդկանց վրա, ասված է MedicalXpress ամսագրի հրապարակման մեջ: