Եվ այսօր Փաշինյանի ելույթը կարելի է վերնագրել հետևյալ կերպ. ՀՀԿ-ն ճիշտ էր, իսկ Նիկոլը` սխալ

Փաշինյանն այսօր փաստեց, որ ՀՀԿ-ն ճիշտ էր, ինքը` սխալ:

Լսեցի Նիկոլի խոսքը: Եթե մի կողմ դնենք բանակի հաջողությունից քաղաքական դիվիդենտներ շահելու նրա փորձերն, ակնհայտ է ելույթից բխող հետևությունը.

  1. Ալիևի գործողությունները կիրթ և նորմալ չեն:
  2. Ադրբեջանն ամենևին կառուցողական չէ:
  3. Հարկ է ներդնել միջազգային մոնիտորինգի մեխանիզմներ \2 տարի անց Նիկոլը փորձում է վերադառնալ Սերժ Սարգսյանի թողած կետին, բայց արդեն լուրջ կորուստներով\: Այս ամենի մասին ՀՀԿ -ն բազմիցս բարձրաձայնել է:

Եվ այսօր Փաշինյանի ելույթը կարելի է վերնագրել հետևյալ կերպ. ՀՀԿ -ն ճիշտ էր, իսկ Նիկոլը` սխալ:

Հ.Գ. Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանին սպառնում են պատերազմով, իսկ կառավարության ղեկավարն ու նրա թիմը զբաղված են բանակի հաջողությունները ծառայեցնել սեփական քաղաքական շահերին:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Փաշինյանն այսօր փաստեց ,որ ՀՀԿ-ն ճիշտ էր,ինքը` սխալ: Լսեցի Նիկոլի խոսքը: Եթե մի կողմ…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Четверг, 23 июля 2020 г.