Ամեն անգամ, երբ կարդում եմ «Բա մենք սրա՞ համար ենք հեղափոխություն արել» արտահայտությունը, ուզում եմ անկեղծ արձագանքել

Ամեն անգամ, երբ կարդում եմ «Բա մենք սրա՞ համար ենք հեղափոխություն արել» արտահայտությունը, ուզում եմ անկեղծ արձագանքել.

«Այ ձեր ցավը տանեմ, դուք ի՞նչ գիտեիք, թե իրականում ինչի համար էր այդ ամենը։ Դուք ընդհանրապես փորձու՞մ էիք հասկանալ, թե ինչ էր կատարվում 2018-ի ապրիլին։ Մարդա ձեր բողոքով ու դարդով հելել մեզ քշում էիք։ Ո՞ր մեկդ փորձեց հասկանալ, թե հետո ինչ է լինելու, ովքեր են գալու, ինչ են անելու, ում հաշվին…

Հա, մենք մեր սխալներն ունեինք, բայց ձեր տրնգիները Երևանի փողոցներում մեր վրա չգրեք։ Դրանք ձեր քաղցրահուշ մեղքերն են։

Կընդունե՞ք ազնվորեն՝ երկիրը ապագա կունենա։ Կփորձեք էլի՞ «սաղ Սերժն ա մեղավոր, որ մենք փողոց փակեցինք ու Արագածից ձյուն բերեցինք» փափուկ բարձով բավարարվել՝ ձեր ընտրության տերը կլինեք ճակատագրով։

Ու հերթական անգամ հերթական «բա մենքը» արտաբերելիս, հիշեք, որ այո, բա դու՞ք…

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Ամեն անգամ, երբ կարդում եմ «Բա մենք սրա՞ համար ենք հեղափոխություն արել» արտահայտությունը, ուզում եմ անկեղծ…

Опубликовано Armen Ashotyan Среда, 22 июля 2020 г.