Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 12-ով

Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է տասներկուսով և հասել 1085-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է, հաղորդել է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:

«Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը 1085 է, ապաքինվել է 911 մարդ, մահվան դեպքերի թիվը 16 է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կարանտինի ռեժիմի ներքո գտնվում է 5936 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ է գտնվում 268 բուժառու:

Արտասահմանյան երկրներից բուժում ստանալու համար ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը 41 է, նրանց թվում կա 38 զինծառայող: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 14,5 միլիոն դեպք, ավելի քան 607 հազար մարդ մահացել է, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: