Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 10 բուժառու

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 469 նոր դեպք, ապաքինվել է ևս 478 մարդ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալներով, արձանագրվել է մահվան 10 դեպք: Բուժառուները եղել են 78 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 87 (տղամարդ), 86 (տղամարդ), 81 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։