ԱՄՆ կոնգրեսի հակահայկական բանաձևի ընդունման համար Ադրբեջանը մի փեշ փող է թափել (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Սուրեն Սարգսյանն է։

«ԱՄՆ կոնգրեսում հայտնվել է հակահայկական մի բանաձևն, Այսպիսի հակահայկական բանաձև երբեք չի եղել: Եթե սա ընդունվի նաև Սենատում, դառնալու է լուրջ նախադեպ ու գլխացավանք` էապես ազդելով նաև այլ, այդ թվում միջազգային փաստաթղթերում ներառվելու հեռանկարի վրա»։ Այսպիսի հայտարարություն է արել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Քաղաքագետը նաև շեշտել է․ «Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի   բանաձևը ոչ միայն հակահայկական է, այլև հակառուսական է։ Այն դրվել է շրջանառության մեջ Ադրբեջանի դեսպանության կողմից ֆինանսավորվելով, վստահ եմ՝ տեքստը նույնպես նրանք են գրել։ Ադրբեջանը ֆինանսավորել է այս բանաձևի ընդունումը` մեր միջոցով նաև Ռուսաստանին խփելու համար»։  Իր հայտարարության համար քաղաքագետը պատրաստ է ներկայացնել փաստեր:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում: