ՀԱՆՐԱԳԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298 թվակիր որոշման հավելվածի 21-րդ կետի համաձայան արտակարգ դրության ամբողջ ընթացքում (սկսած ս.թ.մարտի 16-ից)` կապված նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ, կրթական համակարգը, այդ թվում բոլոր ԲՈՒՀ-երը անցում են կատարել հեռավար ուսուցման, ինչը նշանակում է, որ ուսանողների, դասախոսների և այլ ոչ անհրաժեշտ աշխատողների մուտքն արգելվում է բարձրագույն ուսումնական հաստատության շենք: Այդ արգելքը իր հետ բերում է որոշակի ծախսերի կրճատում`լույս, ջուր, տեխնիկական և այլ աշխատանքների կատարում: Նշվածը հիմք ընդունելով՝ առաջարկում եմ արտակարգ դրության ամբողջ ընթացքում` կապված հեռավար ուսուցման անցնելու հետ, ԲՈՒՀ-երի ուսանողների վարձավճարները կրճատել առնվազն 40 տոկոսով, իսկ արդեն վճարված գումարները վերահաշվարկել հաջորդ ուսումնական տարվա վճարվելիք վարձավճարների փոխարեն:

Հ.Գ. Եթե կլինեն նոր առաջարկություններ խնդրում եմ ամրագրեք մեկնաբանություններում:

Լայն լսարանին հասու դառնալու համար իմ ընկերներին խնդրում եմ տարածել:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջի

ՀԱՆՐԱԳԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀՀ կառավարությունՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298 թվակիր որոշման հավելվածի…

Опубликовано Artur R Tovmasyan Среда, 22 июля 2020 г.