Թուրքիայի մղձավանջ ԱՍԱԼԱ-ն իր գործը դեռ չի ավարտել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Վան» օպերացիայի ղեկավար, ԱՍԱԼԱ-ի անդամ Վազգեն Սիսլյանը։

Անդրադարձ է կատարվել․

1․ Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը՝ Ադրբեջանի հրահրած սադրիչ գործողությունների պատճառով,

2․ ԱՍԱԼԱ-ի ստեղծման և գործունեության պատմությանը,

3․ Վազգեն Սիսլյանի ղեկավարած «Վան» օպերացիային, որի ժամանակ գրավել էին Փարիզի թուրքական դեսպանատունը՝ 15 ժամ այնտեղ պահելով ավելի քան 50 պատանդների,

4․ Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններին հաջակցություն «եղբայրական» Ադրբեջանի,

5․ ԱՍԱԼԱ-ի հետագա գործունեությանը, որը ինչպես նշեց Վազգեն Սիսլյանը, դեռ չի ավարտվել և ընթացքի մեջ է, քանի դեռ չենք հասել մեր Միասնական Հայաստանի վերամիավորմանը։

«Վան» գործողության ղեկավարն ընդգծեց, որ ճիշտ է, այժմ ԱՍԱԼԱ-ն զինյալ պայքար չի տանում, սակայն դա չի նշանակում, որ իրենք դադարեցրել են իրենց գործունեությունը։

«ԱՍԱԼԱ-ն ավարտած կհամարի իր առաքելությունը՝ բռնագրավված հայկական բոլոր հողամասերի ազատագրումից հետո»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում