Ինչո՞ւ է արգելված մշակութային կառույցների գործունեությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է երաժիշտ շեփորահար Տիգրան Սուչյանը, որի հետ խոսեցինք կորոնավիրուսի դեմ պայքարի համար արտակարգ դրությամբ պայմանավորված կառավարության մի շարք սահմանափակումների մասին, որոնց պատճառով արվեստագետները հինգ ամիս շարունակ հարկադիր պարապուրդում են։ Երաժիշտն ասաց, որ թատրոնների, ակումբների, մշակութային այլ կառույցների գործունեությունը սահմանափակելու պատճառով մասնավորապես երաժիշտները չեն կարողանում համերգներ տալ և եկամուտ ստանալ։ Բացի դրանից, տևական ժամանակ գործունեության հնարավորությունից զրկվելով՝ նրանք նաև մասնագիտական առումով են հետընթաց ապրում, քանի որ նվագելը մարզվելու պես է, եթե երկար ժամանակ չես մարզվում, մկանները թուլանում են։

Խոսեցինք նաև կառավարության աջակցման ծրագրերի արդյունավետությունից, կառավարության մոտ իրականացրած բողոքի ակցիաներից, որոնք փաստորեն որևէ արձագանք չունեցան, և այսօրվա դրությամբ դեռ արվեստագետների գործունեության խնդիրը լուծված չէ։

Հնարավո՞ր է նման վիճակը ձգձգվելու դեպքում՝ արվեստագետները փորձեն աշխատանք գտնել արտասահմանում, եթե հրավերներ ստանան։ Ինչպե՞ս է աշխարհը լուծել այս խնդիրը, և ի՞նչ առաջարկներ ունեն մեր արվեստագետները կառավարությանը։ Տիգրան Սուչյանն ասաց, որ ամռան այս տապին մշակութային միջոցառումները կարելի է անցկացնել բացօթյա՝ վիրուսի տարածման բոլոր կանխարգելիչ պայմանները պահպանելով։ Բայց կառավարությունն անգամ նման առաջարկներն է անտեսում։

Մանրամասները՝ տեսանյութում