Դեմոկրատների խումբը բանաձև է ներկայացրել ԱՄՆ սենատ՝ G7-ին Ռուսաստանի մասնակցության դեմ

Դեմոկրատ ​​սենատորների խումբը ԱՄՆ սենատ է ներկայացրել Մեծ յոթնակի հանդիպումներին Ռուսաստանի մասնակցության դեմ բանաձևի նախագիծ: Գրել է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործելու, մեր զորքերի նկատմամբ ռուսական սպառնալիքների դեմ պայքարելու, ընտրությունների և ամբողջ ժողովրդավարության ինքնիշխանության դեմ պայքարելու փոխարեն, նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է կարգավորել ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ և պարգևատրել Կրեմլին: Այսօրվա բանաձևը պարզ հասկացնել է տալիս, որ ԱՄՆ սենատը դեմ կլինի Ռուսաստանին կրկին ընդունել, քանի դեռ նա չի դադարեցրել իր վնասակար գործողությունները Ուկրաինայի, մեր դաշնակիցների և Միացյալ Նահանգների դեմ»,- ասվում է բանաձևի նախագծում:

Կոնգրեսի կողմից փաստաթղթի ընդունման հեռանկարները դեռ պարզ չեն:

Թրամփը հետաձգել է հունիսին G7-ի հանդիպումը մինչև սեպտեմբեր և առաջարկել է այն անցկացնել Ռուսաստանի, Հնդկաստանի, Ավստրալիայի և Հարավային Կորեայի մասնակցությամբ: G7-ի մի շարք այլ անդամներ դեմ էին կազմի ընդլայնմանը: Ռուսաստանը 2014 թվականից չի մասնակցել խմբի աշխատանքներին:

Ռուսաստանն ավելի վաղ հերքել էր ԱՄՆ-ի մեղադրանքները ամերիկյան ընտրություններին և Ռուսաստանի Դաշնության հարակից պետությունների գործերին միջամտելու համար: