Հայ-ռուսական հարաբերությունները շատ զգայուն են, և դրանք կառուցելիս լավ կլինի հիշել 1920 թվականը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը, որի հետ խոսեցինք Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին հուլիսի 12-ից սկսված ռազմական ագրեսիայի հնարավոր պատճառների մասին, Թուրքիայի արձագանքի և Ադրբեջանին օգնելու պատրաստակամության։ Հաղորդման հյուրն ասաց, որ անգամ այդ հայտարարություններում Թուրքիան ոչ թե Ադրբեջանի, այլ իր սեփական շահերից ու պանթուրքիստական նկրտումներից ելնելով է խոսում։

Հաղորդման հյուրի հետ քննարկեցինք նաև Հայաստանից կեղծ խաղաղասիրական հայտարարություններ հնչեցնողների իրական նպատակները, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը։ Արթուր Եղիազարյանն ասաց, որ Մարգարիտա Սիմոնյանի գրառման մեջ լուրջ ուղերձներ կան, քանի որ նա պատահական մարդ չէ Ռուսաստանում, և նրա գրառումը նաև ռուսաստանյան տրամադրությունների արտացոլում է ինչ-որ տեղ։

Մանրամասները՝ տեսանյութում