Վրաստանում թույլատրվում է բաց տարածքներում 100 հոգանոց միջոցառումներ անցկացնել

Վրաստանի կառավարության միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ երկրում թույլատրվում է բաց տարածքներում ցանկացած  միջոցառում (հարսանիք, ծննդյան արարողություն, հոգեհացի արարողություն) անցկացնել, որտեղ մարդկանց թիվը չպետք է գերազանցի 100-ը, փոխանցում է aliq.ge-ն։

Միջգերատեսչական խորհուրդն անցած շաբաթ արդեն թույլատրել էր բաց տարածքներում անցկացնել մշակույթային միջոցառումներ, որոնց ընթացքում պետք է պահպանվեն Առողջապահության նախարարության կողմից մշակված կանոնները:

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը՝ միջգերատեսչական խորհուրդը շարունակում է հետևել համաճարակաբանական իրավիճակին և փուլ առ փուլ կընդունվեն նաև այլ սահմանափակումների վերացման վերաբերյալ որոշումներ: