Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտից են, նախկինում հաստատված օջախից:

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 173 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 66 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 144 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3 940 փորձանմուշի հետազոտություն: