Պատերազմը դեռ չի ավարտվել, դեռ չգիտենք, թե երբ կվերսկսվի, ինչպես կդրսևորվի, ինչ մասշտաբներ կունենա

Պատերազմը դեռ չի ավարտվել, դեռ չգիտենք, թե երբ կվերսկսվի, ինչպես կդրսևորվի, ինչ մասշտաբներ կունենա։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վելուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, ապա շարունակել. «Բայց դա մեզ որևէ ձևով հետ չի պահում արագ վերլուծելու մեր բացթողումները, խոցելի կետերը, վերացնելու մեր գլոբալ՝ մարտական խնդիրը լուծելու ճանապարհին եղած խոչընդոտները։

Անելիքներ շատ ունենք, պետք է զբաղվել հենց այսօրվանից, գիշեր ու ցերեկ, առանց դադարի։ Պետք է պատրաստվել, պատրաստվել վատ սցենարին։

Եվ վերջում, կրկին, պատերազմը չի ավարտվել, պետք է պատրաստվել հաջորդ հարվածին, պետք է պատրաստվել ամենավատ սցենարին, ամենածանրին, ամենամասշտաբայինին։ Կարևոր չի, թե հաջորդը ինչ մասշտաբի կլինի»։

Պատերազմը դեռ չի ավարտվել, դեռ չգիտենք, թե երբ կվերսկսվի, ինչպես կդրսևորվի, ինչ մասշտաբներ կունենա։ Բայց դա մեզ որևէ…

Опубликовано Tigran Abrahamyan Понедельник, 20 июля 2020 г.