Ուկրաինացի պատգամավորը բացարձակապես անմտաց է համարում իր երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Արտեմ Դմիտրուկը կարծում է, որ այդ երկրի արտաքին գործերի նախարարության գործողությունները և հայտարարությունները հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ բացարձակապես անմտաց են։ Պատգամավորը «Ինստագրամի» իր էջում գրել է, որ տասնամյակներ կառուցվող դիվանագիտական հարաբերությունները կարող են քանդվել ինչ-որ պաշտոնյայի ընդամենը մեկ հայտարարությամբ:

«Եվ նախքան ինչ-որ բան ասելը անհրաժեշտ է հարյուր անգամ մտածել հետևանքների մասին: Պատմությունը տրվել է մեզ որպես գիտություն: Նրա դասերը պետք է հիշել այնպես, որ չկրկնվեն այն նույն սխալներն ու ողբերգությունները, որոնք աշխարհն արդեն զգացել է»- նշել է պատգամավորը։