Գիտնականները սովորել են ոչնչացնել կորոնավիրուսը ուլտրամանուշակագույն ճառագայթով

Իտալացի գիտնականները բացահայտել են ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց: Այս մասին պատմել է իմունոլոգ, Միլանի պետական ​​համալսարանի պրոֆեսոր Մարիո Կլերիչին:

Նա նշել է, որ փորձերի ժամանակ COVID-19-ը խառնել են ջրի կաթիլներում, որոնք այնուհետև ենթարկվել են ուլտրամանուշակագույն ճառագայթման:

«Արդյունքում պարզվել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթահարման ենթարկվելը, նույնիսկ փոքր չափաբաժիններով, բառացիորեն մի քանի վայրկյանում կարող է հանգեցնել վիրուսի ապաակտիվացման», – Կլերիչիի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստին»:

Այսպիսով, փորձագետի կարծիքով, արևի ճառագայթները ամռանը մոլորակի մթնոլորտ ներթափանցելով՝ ոչնչացնում են թքի և այլ հեղուկի մեջ վիրուսը: Դա, ըստ Կլերիչիի, բացատրում է COVID-19- ի հաճախականության անկումը այն երկրներում, որտեղ ներկայումս ամառ է: