Մեծ Բրիտանիան անցնում է դիմակներ կրելու ռեժիմին

COVID-19-ի համավարակի դեմ պայքարի շրջանակում Մեծ Բրիտանիան անցնում է դիմակներ կրելու ռեժիմին: Այս մասին հաղորդել է վարչապետ Բորիս Ջոնսոնը թվիթերյան իր միկրոբլոգում:

«Հաջորդ ուրբաթ օրվանից մենք բոլորս Անգլիայում խանութներում ու սուպերմարկետներում, ինչպես նաև քաղաքային տրանսպորտում պետք է կրենք դիմակներ: Դա ուրիշներին կպաշտպանի և կօգնի կանխել կորոնավիրուսի տարածումը»,-ընդգծել է վարչապետը: