3-րդ զորամիավորումում անցկացվել են մարզական միջոցառումներ

Զինծառայողների ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու, ինչպես նաև անձնակազմի հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 19-ին 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են կիրակնօրյա մարզական միջոցառումներ։ Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը:

Զինծառայողներն ուժերն են չափել տարբեր մարզաձևերում: Լավագույն արդյունք գրանցած զինծառայողները խրախուսվել են ստորաբաժանումների հրամանատարների կողմից։