Այդպիսի պաշտոնյաների աստիճանազրկումն է, որ պետք է ամբողջական լինի՝ հին հայկական իրավունքի տրամաբանությամբ

Հին հայկական իրավունքում տարբեր պաշտոնյաների աստիճանազրկելու համար օգտագործվում էր մի շատ տեղը-տեղին բառ՝ ԼՌԵՑՆԵԼ։

Օրեր առաջ դա էի հիշել ու մտածում էի՝ ինչ դիպուկ են մարդիկ հնում արտահայտվել։

Իսկ այսօր մեր տեղեկատվական դաշտում պատասխանատուներ կան, որոնք Տավուշի մարտական ակտիվ գործողությունների օրերին, թշնամուն մեդիայում հակազդելու փոխարեն, ընկել էին իշխող ուժի ընդդիմախոսների հետևից՝ է՛լ կեղծ լուրեր էին գեներացնում, է՛լ թիրախավորում էին, է՛լ ֆեյքեր էին միացնում, է՛լ ինչ ասես՝ չէին անում։

Ահա այդպիսի պաշտոնյաների աստիճանազրկումն է, որ պետք է ամբողջական լինի՝ հին հայկական իրավունքի տրամաբանությամբ։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Հին հայկական իրավունքում տարբեր պաշտոնյաների աստիճանազրկելու համար օգտագործվում էր մի շատ տեղը-տեղին բառ՝ ԼՌԵՑՆԵԼ։Օրեր…

Опубликовано Ruben Melikyan Воскресенье, 19 июля 2020 г.