ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է Հայաստանի ողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգությունից. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի Զինված ուժերը պատրաստ են ՀՀ ողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգությունից: Այս մասին հուլիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ զինված ուժերը պատրաստ են ՀՀ ողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգություններից»,- ասաց Հովհաննիսյանը:

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը (նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից 9 անգամ խախտել է կրակի դադարեցման ռեժիմը` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց: