Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել էր մարդասիրական օբյեկտը․ ռուս զինթղթակցի ռեպորտաժը (տեսանյութ)

Ռուս զինվորական թղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Տավուշի մարզի Բերդ քաղաքից ռեպորտաժ է պատրաստել՝ ներկայացնելով ադրբեջանական բանակի կողմից հրետակոծված «Տավուշ տեքստիլը», որը դիմակներ է արտադրում։

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ «Ի՞նչ օբյեկտների ուղղությամբ է հարվածում ադրբեջանական բանակ. դիմակներ արտադրող ֆրանսիական գործարան/ սահմանամերձ Բերդ» վերնագրով տեսանյությում Պեգովը նշում է, որ ադրբեջանական բանակը Դ-30 հաուբից հրանոթից առնվազն 4 արկ է նետել մարդասիրական օբյեկտի ուղղությամբ։

«Գործարանի 90 տոկոսը արտադրում է դիմակ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։ Եվ խոսքը այստեղ գործարանի աշխտակիցների անվտանգության մասին չէ։ Թվում է, թե ամբողջ աշխարհը պետք է միավորվեր կորոնավիրուսի դեմ պայքարում և միասին հաղթահարեր այն։ Եվ այդ ընթացքում ադրբեջանական բանակը անբացատրելի պատճառերով և շարժառիթներով հարձակվում է մարդասիրական օբյեկտի վրա»,- նշել է Պեգովը։

Մանրամասները՝ տեսանյութում