«Ադրբեջանի բռնապետական ռեժիմը Արցախյան հակամարտությունը զենքի ուժով լուծելու իր խիստ դատապարտելի մտադրությունից չի հրաժարվում․․․»․ ՍԴ Հնչակյան կուսակցություն

Անցած հինգ օրերի ընթացքում Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից շարունակվող սադրիչ գործողությունները և շրջանի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը Արցախյան հակամարտությունը զենքի ուժով լուծելու իր խիստ դատապարտելի մտադրությունից չի հրաժարվում և շարունակում է մնալ հարցի խաղաղ լուծման գլխավոր խոչընդոտ:

Դատապարտելի ենք գտնում նաև Թուրքիայի բացահայտ կողմնակալ կեցվածքը ներկա իրավիճակի առնչությամբ, որ միայն կարող է նպաստել տարածաշրջանի էլ ավելի ապակայունացմանը:

Վերջին իրադարձությունները եկան վերահաստատելու այն փաստը, որ հայոց քաջարի ու մարտունակ բանակը պատրաստ է ոչ միայն պաշտպանել հայրենի սահմանները, այլ հարկ եղած դեպքում ճշգրիտ գործողություններով բարելավել իր մարտական դիրքերը: Հույս ունենք, որ ռազմական գերակայության պատրանքներով լի հակառակորդը, որ տարիներ շարունակ Հայաստանի և Արցախի նկատմամբ  ռազմատենչ կոչերով ու պատերազմի սպառնալիքով էր հանդես գալիս, վերջին զարգացումների լուսի տակ ճիշտ հետևություններ կանի և կվերադառնա բանակցային սեղան:

Այս օրերին, ավելի քան երբեք, կարևորում ենք համախմբուածության և միասնականության անհրաժեշտությունը, դիմագրավելու համար ոչ միայն երևացող, այլ աներևույթ թշնամուն, որը տակավին շարունակում է մեծագոuյն վտանգ ներկայացնել հայրենիքի բարօրությանը ու ապագային:

Առ այդ, կրկին կոչ ենք ուղղում մեր հայաստանաբնակ և արցախաբնակ հայրենակիցներին՝ հետևել ,Կորոնաե համաճարակի դեմ կանխարգելիչ կանոններին, հանուն «Հզոր սահման, հզոր թիկունք» սկզբունքի:

Կեցցե՛ հայոց բանակը:

Բյուր հարգանք զոհված մարտիկների  հիշատակին:

ՍԴ Հնչակյան Կուսակցության  Կեդրոնական Վարչություն

Հուլիս 17.  2020