Փաստացի Ադրբեջանի ղեկավարությունը հավասարության նշան դրեց իրենց ոչնչացված գեներալի և ծիրանի միջև

Այն, ինչ կատարվում է հայկական գյուղմթերքի շուրջ ադրբեջանցիներին պատկանող առևտրային բազաներում, շատ ցայտուն օրինակ է, թե ինչպես Ադրբեջանի ղեկավարությունը տեղափոխում է հակամարտությունը երրորդ պետության տարածք (այս հարցին մենք անպայման ավելի հանգամանալից շուտով կանրադառնանք)։

Փաստացի Ադրբեջանի ղեկավարությունը հավասարության նշան դրեց իրենց ոչնչացված գեներալի և ծիրանի միջև…սա հեգնանք չէ,սա իրենց մենթալիթետի առանձնահատկությունն է։

Ես անձամբ համոզված եմ, որ ադրբեջանցիներին պատկանող առևտրային բազաներում ընթացող «պայքարը» հայկական գյուղմթերքի հանդեպ, Բաքվից ուղղորդված է և իրականում մի կողմից ցույց է տալիս Ադրբեջանի ղեկավարության անճարությունը, մյուս կողմից ստիպում է մեզ շուտափույթ հայթհայթել հայկական գյուղմթերքի ալտերնատիվ իրացման եղանակներ ։ Դրա հետ մեկտեղ կապիտալը և բիզնեսը բարդ իրավիճակներում ունի շատ շուտ ադապտացվելու ունակություն և այստեղ շատ կարևոր է հասկանալ , որ այսպիսի իրավիճակների չկրկնվելու հարաբերական երաշխիք կարող է լինել մեր պետական կապիտալի մասնակցությամբ հայկական մթերքների սեզոնային իրացման կենտրոնների ստեղծումը։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այն ինչ կատարվում է հայկական գյուղմթերքի շուրջ ադրբեջանցիներին պատկանող առեվտրային բազաներում, շատ ցայտուն օրինակ է, թե…

Опубликовано Arman Abovyan Суббота, 18 июля 2020 г.