Զինված ուժերն իրենց մարտական խնդիրը կատարել են գերազանց, շարունակում են նույն մակարդակով

Տավուշում ծավալված ռազմական գործողությունների դրվագներ կան, որոնք այսօր, միգուցե նույնիսկ վաղը, այդպես էլ չեն հանրայնացվելու: Պետք էլ չի:

Դրանց հանրայնացումը քաղաքական, բարոյահոգեբանական, քարոզչական առումով կարող է մեծ օգտակարություն ունենալ, բայց որոշակի պայմանններում կարող են ստորադասվել այլ գործոնների՝ ի շահ պետության:

Դա միայն Տավուշին չի վերաբերվում, դա առհասարակ պատերազմի չգրված կանոններից է:

Պետք չէ ռազմական գործողությունների այս փուլը չավարտված ակնկալել, որ պաշտոնական մակարդակով մեզ հետաքրքրող բոլոր հարցադրումների պատասխանները կստացվեն: Դրանց մի մասը դեռ կստացվեն, մի մասը՝ միգուցե չստացվեն, նպատակահարմար չլինի:

Կարևորը արձանագրենք՝ զինված ուժերն իրենց մարտական խնդիրը կատարել են գերազանց, շարունակում են նույն մակարդակով:

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Տավուշում ծավալված ռազմական գործողությունների դրվագներ կան, որոնք այսօր, միգուցե նույնիսկ վաղը, այդպես էլ չեն…

Опубликовано Tigran Abrahamyan Суббота, 18 июля 2020 г.