Արդյո՞ք մեզ համար, անվտանգային կամ հումանիտար տեսանկյունից, տարբերություն կա՝ Հայաստանի՞ Հանրապետության տարածքն է թիրախավորվում, թե՞ Արցախի՛ Հանրապետության

Մի բան ասեմ, էլի։ Նյուանս է, իհարկե, բայց կարծում եմ՝ կարևոր նյուանս է։

Տավուշի այս մարտական գործողությունների ընթացքում շատերն էին շեշտադրում՝ «Ընդ որում, Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի՛ Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա, սպառնացել է հրթիռակոծել Հայաստանի՛ Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում գտնվող ատոմակայանը» և այլն։

Հիմա՝ հարցս։ Արդյո՞ք մեզ համար, անվտանգային կամ հումանիտար տեսանկյունից, տարբերություն կա՝ Հայաստանի՞ Հանրապետության տարածքն է թիրախավորվում, թե՞ Արցախի՛ Հանրապետության։ Արդյո՞ք վերևում բերված՝ առաջին հայացքից ճիշտ շեշտադրումն իր խորքում չունի Արցախի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիային նույնքան կոշտ գնահատական չտալու ենթատեքստ։

Այո, ես հասկանում եմ, որ «միջազգային հանրության» համար տարբերություն կա։ Բայց կա՞ արդյոք տարբերություն մե՛զ համար, և եթե չկա, ապա ինչու՞ չենք գոնե ներքի՛ն լսարանի համար հստակ ու աներկբա շեշտադրում այդ տարբերության բացակայությունը։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Մի բան ասեմ, էլի։ Նյուանս է, իհարկե, բայց կարծում եմ՝ կարևոր նյուանս է։Տավուշի այս մարտական գործողությունների…

Опубликовано Ruben Melikyan Пятница, 17 июля 2020 г.