«Վերելք». «Հեղաշրջում թուրքական բանտում». մաս 7-րդ (տեսանյութ)

Շինծու մեղադրանքով թուրքական բանտում հայտնված Գևորգ Հալաջյանը հաջողեցնում է Սեբաստիայում հյուրընկալվել տեղի մի խումբ հայերի: Եվ եղեռնից խեղճացած, իրավազրկված  հայերը Գևորգի մեջ են տեսնում այն մարդուն, ով կօգնի գտնել  կորած կամ թուրքերի կողմից խլված իրենց  հարազատներին:

Նրանք պատմում են իրենց կրած զարհուրանքների մասին: «Վերելքի» այս թողարկումը մի զանգ է ներկայիս թուրքասերների համար, որպեսզի նրանք իմանան, թե ինչ է տեղի ունեցել ու մտածեն, որ եթե նույնը արվեր այսօր իրենց հարազատների հանդեպ, արդյոք կխոսեի՞ն ներելու մասին, երբ ոճրագործը ոչ միայն ներում չի հայցում, այլև սպառնում է հնարավորության դեպքում կրկնել ոճիրը:

Մանրամասները՝ տեսանյութում