Ադրբեջանում կադրային փոփոխություններն ունեն հեռահար նպատակներ, ընդհուպ նախագահի փոփոխություն. Շավարշ Քոչարյան․ News.am

Ես չեմ կարծում, որ անձերի փոփոխությամբ պետության քաղաքականությունը փոխվում է: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Միսկում հայ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախագահ Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությանը. տեղեկացնում է News.am-ը։

«Ցավոք սրտի, առ այսօր այդ քաղաքականությունը եղել է դեստրուկտիվ, տեսնենք ինչպես կլինի սրանից հետո»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես կազդի սահմանին լարվածությունը բանակցային գործընթացի վրա, փոխնախարարը պատասխանեց. «Բնական է, որ ուժային լուծման ցանկացած փորձ միայն խանգարում է խաղաղ բանակցային գործընթացին: Այս տեսանկյունից Ադրբեջանի վերջին քայլն ավելի է հեռացնում այդ հեռանկարը:

Դիտարկմանը, որ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Էլմար Մամեդյարովը փորձել է Հայաստանի հետ համագործակցել, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ այստեղ խնդիրը ոչ այնքան արտաքին է, քան ներքին: Ադրբեջանում վաղուց են տեղի ունենում կադրային փոփոխություններ և այնպիսի տպավորություն է, որ այդ կադրային փոփոխությունները  շատ հեռահար նպատակներ, ընդհուպ մինչև նախագահի փոփոխություն»: