Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 13 միլիոն 960 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 592 հազարից: Ապաքինվել է ավելի քան 8 միլիոն 293 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 695 հազար 302 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 141 հազար 118 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 074 հազար 738-ի, մահերինը՝ 76 հազար 822-ի: Հնդկաստանը 1 միլիոն 005 հազար 760  վարակվածներով երրորդ տեղում է: Կորոնավարակից այս երկրում մահացել է 25 հազար 619 մարդ:

Ռուսաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 759 հազար 203 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 12 հազար 123 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Պերուն է: Պերուն առանձնանում է 341 հազար 586 ընդհանուր, 12 հազար 615 մահվան դեպքով:

Պերուին հաջորդում է Հարավային Աֆրիկան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 324 հազար 221-ի, մահացածներինը՝ 4 հազար 669-ի:

Վարակվածների ընդհանուր թվով Հարավային Աֆրիկային հաջորդում է Մեքսիկան, որտեղ առկա է 324 հազար 041  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 37 հազար 574 մարդ:

Մեքսիկային հաջորդում է Չիլին: Այստեղ գրանցվել է  323 հազար 698 հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 7 հազար 290 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով Չիլիին հաջորդում է Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 305 հազար 935 է, մահացածները 28 հազար 416 են:

Տասնյակը եզրափակում է Մեծ Բրիտանիայում գրանցվել է 292 հազար 552 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում շարունակում է մնալ առաջին  տեղում՝ 45 հազար 119 մահվան դեպք:

Տասնյակից հաջողությամբ դուրս է մնացել Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 267 հազար 061-ի, մահացածներինը՝ 13 հազար 608-ի:

Իտալիան տասնյակից հաջողությամբ դուրս է մնացելև հայտնվել է 13-րդ տեղում.   հաստատված դեպքերի թիվը երկրում 243 հազար 736 է: Մահացության ցուցանիշը կազմում է 35 հազար 017:

Թուրքիան հայտնվել է 15-րդ տեղում: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 216 հազար 873 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 440 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 25-րդ տեղում: Այստեղ վարակի 10 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 622 է, որից ապաքինվել է 78 հազար 737-ը: Մահերի թիվը 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 143-րդ  տեղում է: Նախօրեին Վրաստանում վարակի 4 նոր դեպք է ավելացել՝ հաստատված դեպքերի թիվը հասնելով  1 010-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ, ապաքինվել՝ 885-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 49-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 34 հազար 001 է: Վարակի հետևանքով մահացել է 620 մարդ, իսկ ապաքինվել է 22 հազար 492 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: