Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

Մեկնարկել է ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։ Նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի գլխավորությամբ։

Նեղ կազմով այս նիստին հաջորդելու է հանդիպումն ընդլայնվսծ կազմով։ ՀՀ վարչապետն այս նիստի ժամանակ ելույթ կունենա։

Ըստ օրակարգի՝ նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ երկրների համագործակցության միջպետական ծրագրի նախագիծը տիեզերական և տեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում` Երկրի հեռակա ուսումնասիրման հիման վրա։ Քննարկման թեմաներից են նաև Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից ներքին շուկայում առևտրային խոչընդոտների վերացումը, COVID-19-ի դեմ պայքարի համալիր պլանի ընդունումը։

Ի դեպ, նիստին մասնակցում էնաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն: