Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը սահմանային լարվածության ֆոնին բաց է թողել կարևոր աշխատանքը

Այս իրավիճակում ՊՈԱԿ֊ի աշխատակիցներն, առավելևս, բաժնի ղեկավարները պետք է համակարգված աշխատանք իրականացնեին տեղեկատվական դաշտում և ֆեյսբուքյան ստատուսները պետք է լինեին ապատեղեկատվությունների հերքումն ու պաշտոնական տեղեկատվության տարածումը, մինչդեռ վերջիններս փորձում են կամ պիտակավորել տարբեր հասարաքաղաքական ներկայացուցիչների կամ ծաղրում են կամ վիրավորում: Այսինքն` բուն աշխատանքի փոխարեն, անում են ամեն ինչ ընդդիմախոսներին լռեցնելու համար:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում գիտակցել իրավիճակի լրջությունն ու ուժերը համախմբել առաջնային կարևորության աշխատանքներում: