Հայաստանում կորոնավիրուսով վարակվման դեպքերն ավելացել են 442-ով, ապաքինվել է 561 բուժառու

Հայաստանում հուլիսի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 33559-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 34001 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Հուլիսի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 197 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 817-ի:

Մահացած պացիենտները եղել են 56 (տղամարդ), 53 (տղամարդ), 51 (տղամարդ), 64 (տղամարդ), 70 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 73 (կին), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 49 (տղամարդ), 62 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 561 է, ընդհանուր առողջացածներինը՝ 22492, փաստացի բուժվողներինը՝ 10692 (մեկ օրում նվազել է 140-ով): Մեկ օրում թեստավորվել է 1704 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 143114 քաղաքացի: