Ադրբեջանական ԶՈՒ-ն հրետակոծում է քաղաքացիական բնակավայրերը. ՄԻՊ (լուսանկարներ)

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն քաղաքացիական  բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի փաստահավաք աշխատանքների լուսանկարները:

Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին: