Նախօրեին արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 15 դեպք

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 554 նոր դեպք, ապաքինվել է ևս 583 մարդ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալներով, արձանագրվել է մահվան 15 դեպք: Բուժառուները եղել են 74 (կին), 72 (կին), 70 (կին), 81 (կին), 84 (տղամարդ), 86 (տղամարդ), 74 (տղամարդ), 60 (կին), 88 (կին), 83 (տղամարդ), 88 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ), 65 (կին) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։