Հարցեր, որ հայկական դիվանագիտությունը հայաստանա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին բախումներից հետո պետք է բարձրացնի միջազգային ասպարեզում

Հարցեր, որ հայկական դիվանագիտությունը հայաստանա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին բախումներից հետո պետք է բարձրացնի միջազգային ասպարեզում

  1. 2016 թվականին ձեռքբերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է վերադառնան որպես արցախյան բանակցային օրակարգի գերակայություններ: Առանց սահմանային վերահսկողության ինստիտուցիոնալ համակարգերի ներդրման բանակցային գործընթացի ապագայի մասին որևէ խոսք գնալ չի կարող:
  2. Պետք է բարձրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի մասնակցության նպատակահարմարության հարցը, քանզի Թուրքիան հերթական անգամ բացահայտեց, որ իրականում Արցախյան հակամարտության կողմ է և չի կարող նպաստել խնդրի խաղաղ և արդար կարգավորմանը:
  3. Ադրբեջանի ագրեսիան ուղղված է առհասարակ հայության դեմ, լինի դա Արցախի Հանրապետության, թե Հայաստանի Հանրապետության: ՈՒստի հայաստանա-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանները Ադրբեջանի հակահայկական քաղաքականության համատեքստում իրականում մեկ ռազմաքաղաքական ամբողջություն են՝ անկախ այդ սահմանների միջազգային ճանաչման կարգավիճակից: Հետևաբար սխալ է Ադրբեջանի մեղքով այդ սահմաններին ծագող ռազմական գործողությունների ֆորմալ տարանջատումը:
  4. ՄԱԿ-ում նախաձեռնել Մահացու զենքերի մարտահրավերներին հրատապ կերպով արձագանքման անհրաժեշտության և դրանց միջազգային կիրառման սահմանափակումների առնչությամբ գործընթաց, որը նախևառաջ պետք է վերաբերի վերջին սերնդի դրոնների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմանը: Մասնավորապես, միջազգային վերահսկողության տակ է պետք վերցնել ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը միջազգային իրավական նորմերի շրջանակում, նպաստելով թափանցիկ և հաշվետու քաղաքականության իրականացմանը՝ կապված մարդասպան ռոբոտների կամ այսպես կոչված «killer robot-ների» կիրառման հետ:
  5. Միջազգային նշանակություն ունեցող տարածաշրջանային կոմունիկացիաների ապահովության խնդիրը ոչ թե Հայաստանի և Արցախի Հանրապետությունների խնդիրն է, այլ դրանց անխափան գործունեության և շահագործմամն մեջ շահագրգռված միջազգային շրջանակների: Հայաստանն ու Արցախը չունեն որևէ միջազգային պարտավորություն ապահովելու այդ ենթակառուցվածքների անվտանգությունը սեփական անվտանգության հաշվին: Ուստի երկու հայկական պետություններին սպառնացող ադրբեջանական գործողությունների դեպքում մենք պետք է մեզ լիակատար իրավունք վերապահենք ձեռնարկելու ցանկացած համարժեք քայլեր՝ հակառակորդին խաղաղություն պարտադրելու համար:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Հարցեր, որ հայկական դիվանագիտությունը հայաստանա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին բախումներից…

Опубликовано Armen Ashotyan Среда, 15 июля 2020 г.