Ինչո՞ւ նախագիծը չուղարկեցիք միջազգային փորձաքննության, եթե չեք ուզում նոր գլավլիտ ստեղծել. Իվետա Տոնոյան (տեսանյութ)

Ազգային ժողովի այսօրվա նիստում  Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը կարծիք հայտնեց, որ նախագծի մի շարք դրույթներ կարող են խոսքի ազատության սահմանափակումների տարրեր պարունակել։

«Հարց է առաջանում` ինչո՞ւ նախագիծը չուղարկվեց միջազգային փորձաքննության, մանավանդ որ լրագրողական կազմակերպությունները դա էին պահանջում: Եթե իրականում իշխանությունը նոր գլավլիտի ինստիտուտ սահմանելու խնդիր չունի, ապա պետք է նախագիծը հանվի շրջանառությունից, ուղարկվի միջազգային փորձաքննության և հետո նոր միայն լրամշակվելուց հետո բերվի խորհրդարան», – ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները տեսանյութում

Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Ըստ իս նախագծի մի շարք դրույթներ կարող են խոսքի ազատության սահմանափակումների տարրեր պարունակել: Հարց է առաջանում` ինչո՞ւ նախագիծը չուղարկվեց միջազգային փորձաքննության, մանավանդ որ լրագրողական կազմակերպությունները դա էին պահանջում: Եթե իրականում իշխանությունը նոր գլավլիտի ինստիտուտ սահմանելու խնդիր չունի, ապա պետք է նախագիծը հանվի շրջանառությունից, ուղարկվի միջազգային փորձաքննության և հետո նոր միայն լրամշակվելուց հետո բերվի խորհրդարան:

Опубликовано Иветой Тоноян Среда, 15 июля 2020 г.