Կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը ՀՊՄՀ պատմության բաժնի ուսանող էր

Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհված կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի պատմության բաժնում էր ուսանում:  Սանի մասին նույն ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Էդգար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խորապես ցավակցում եմ մեր զոհված տղաների համար։ Կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը Մանկավարժական համալսարանի պատմության բաժնի ուսանող էր։

Մեր Հերոս ուսանող, Աստված հոգիդ լուսավորի…»։

Սմբատ Գաբրիելյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից էր, 6 ամսից զորացրվելու էր: Այս մասին ասել էր Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը:

Քաղաքապետը պատմել էր, որ նրանք երեք եղբայր էին, եղբայրներից մեկը տարիներ առաջ է մահացել, մյուս եղբայրը և հայրը զինվորականներ են, մայրը ուսուցչուհի է:

Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանով կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով: