Մի պահ թողնենք ոգևորությունը և փորձենք հասկանալ մի քանի կարևոր պահեր
Իսկ հիմա լուրջ…
Մի պահ թողնենք ոգևորությունը և փորձենք հասկանալ մի քանի կարևոր պահեր։
- Ադրբեջանի ղեկավարությունը փաստացի պատանդ է ընկել հայերի հանդեպ տասնամյակներ շարունակ իր իսկ կողմից աճեցրած՝ ստի և անասնական ատելության ձեռքը։
- Ալիևը հասկանում է, որ իր իսկ ստեղծած ադրբեջանական շինծու միֆերը առ այն, որ իրենք իբր մի քանի օրում կհաղթեն պատերազմում, իրեն դրել են շատ ծանր կացության մեջ։
- Պետք է հասկանալ, որ հազարավոր ադրբեջանցիներ, որոնք դուրս են եկել փողոց` պահանջելով պատերազմ , իրականում, հավատում են, որ պետք է վերսկսել մեր դեմ պատերազմը։
- Պետք է նաև հասկանալ, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ ակտիվ սկսել է իրենց կողմից հնարավոր էսկալացիայի դիվանագիտական «բարձիկի» նախապատրաստումը միջազգային տարբեր հարթակներում։
- Հիմա իրականում մեզ առանց պաթոսախառն վանկարկումների պետք է անհապաղ ձևավորել լայն դիվանագիտական և տեղեկատվական ճակատ` արտաքին ասպարեզում աշխատելու համար։(Ասեմ, որ իրականում այդ աշխատանքները ընթանում են, բայց մի փոքր դանդաղ, պետք է ավելի արագ)
- Խիստ անհրաժեշտ է ապահովել տեղեկատվական հիգիենայի խստագույն պահպանում բոլորիս կողմից, թե սոցիալական ցանցերում, և թե իհարկե ԶԼՄ-ներն էլ պետք է հետ չմնան տեղեկատվական հիգիենայի պահպանման գործում ( չշփոթել ցենզուրայի հետ,սա ուրիշ եզրույթ է) ։
- Ամենակարևորը` յուրաքանչյուր ժամ! հարկավոր է անդադար վերլուծել իրավիճակը և անել ամեն ինչ, որ մենք բոլոր առումներով լինենք ադրբեջանցիներից մի քանի քայլ առաջ, թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական, թե՛ տեղեկատվական առումներով։
Եվ ի սեր Աստծո, խնդրում եմ հասկացեք, սրանք մեզ համար «օպոնենտ» և «հակառակորդ» չեն, սրանք՝ վայրենի, մեր երեխաների արյունը պահանջող դաժան և լկտի ԹՇՆԱՄԻՆԵՐ ԵՆ։
Առայժմ այսքանը…
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից
Իսկ հիմա լուրջ…Մի պահ թողնենք ոգևորությունը և փորձենք հասկանալ մի քանի կարևոր պահեր։1. Ադրբեջանի ղեկավարությունը…
Опубликовано Arman Abovyan Вторник, 14 июля 2020 г.