Ինչպե՞ս հաղթահարել կորոնավիրուսի պարտադրած ճգնաժամը․ խորհուրդներ գործարարներին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Սուշի մոլ»-ի հիմնադիր Նարեկ Հովակիմյանը, որի հետ խոսեցինք կորոնավիրուսի հետևանքով աշխարհում և Հայաստանում ստեղծված տնտեսական ճգնաժամի և բիզնեսի համար ստեղծված իրավիճակի մասին։

Ինչպե՞ս հաղթահարել այդ դժվարությունները, ինչպե՞ս դիմակայել մարտահրավերներին՝ բիզնեսը չկորցնելու և եկամուտները պահպանելու համար։ Նարեկ Հովակիմյանը խորհուրդ տվեց այն ոլորտներում, որոնք դիմակայելու որևէ հնարավորություն չունեն, վերափոխել գործունեության տեսակը, քանի որ անհայտ է, թե երբ ճգնաժամը հնարավոր կլինի վերջնական հաղթահարել և վերադառնալ բնականոն կյանքին։

Հայաստանում բիզնեսը վերափոխելու և նոր բիզնես հիմնելու ի՞նչ հնարավորություններ են ձևավորվել։ Հաղորդման հյուրն ասաց, որ մեծ հնարավորություններ կան առցանց բիզնեսի և առցանց առևտրի ոլորտում, և դրա շնորհիվ վերջապես Հայաստանում ևս կզարգանա այդ ոլորտը։

Մանրամասները՝ տեսանյութում