Ադրբեջանը փորձում է շեղել մեր ուշադրությունը Արցախից (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է լրագրող, քաղաքական վերլուծաբան Գեորգ Խաչատուրյանը, որի հետ խոսեցինք հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների մասին: Հաղորդման հյուրի հետ քննարկեցինք, թե ի՞նչ պատճառով Ադրբեջանը դիմեց նման ագրեսիայի և արդյո՞ք սա շեղող միջոց չէ Արցախի սահմանին լայնածաված գործողություններ սկսելուց առաջ։

Անդրադարձանք Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ տարվող վերջին երկու տարիների դիվանագիտական գործընթացներին, Ալիևի հայտարարությանը, թե Ադրբեջանը դուրս է գալիս բանակցային գործընթացից՝ այն համարելով անարդյունավետ։

Խոսեցինք նաև խաղաղասիրական հայտարարություններից Հայաստանի կողմից և Ադրբեջանի կողմից ագրեսիա քարոզող հայտարարություններից, Հայաստանը գրավելու նկրտումներից, ինչպես նաև սորոսականների վարքից, որոնք փորձում են խղճահարություն առաջացնել ադրբեջանցիների նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում