Գերժամանակակից «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն խոցվել է «Оса» զենիթահրթիռային համակարգի միջոցով. Հակոբ Արշակյան
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հուլիսի 14-ին հակառակորդի գերժամանակակից «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը խոցվել է «Оса» զենիթահրթիռային համակարգով:
«Տաղանդավոր հայ ինժեներների մոդերնիզացրած և ՀՀ ԶՈՒ պրոֆեսիոնալ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հմտորեն կիրառված «Оса» զենիթահրթիռային համակարգը այսօր խոցել է գերժամանակակից «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը»,- գրել է նա կից հրապարակելով լուսանկար։
Ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ-ի խոցման տեսանյութը հրապարակվել ՀՀ ՊՆ «Զինուժ Մեդիա» պաշտոնական YouTube ալիքում:
Razm․info.am կայքի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ սա շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, մարտավարական խոշոր անօդաչու սարք է, ընդ որում, այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն է:
Hermes-900-ը արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը: Ադրբեջանում դրանք տեղակայված են խորը թիկունքում և գտնվում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) և ոչ թե բանակի հաշվեկշռին։ Սա կարող է վկայել, որ ընթացող գործողություններում Ադրբեջանի բանակից բացի՝ ներգրավված է նաև ՊՍԾ-ն:
🇦🇲 Տաղանդավոր հայ ինժեներների մոդերնիզացրած և ՀՀ ԶՈՒ պրոֆեսիոնալ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հմտորեն…
Опубликовано Hakob Arshakyan Вторник, 14 июля 2020 г.