Իսկ պաշտոնական Երևանը հիշո՞ւմ է, թե ինչ են անում Ադրբեջանում մոլորված հայ գյուղացիների հետ

Գրեթե ոչ մի հայկական ԶԼՄ չի խուսափել քննարկել հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած վերջին զինված միջադեպը: Ենթադրությունների և շահարկումների պակաս չկա, թե ինչու  է դա սկսվել հենց հիմա՝ 2020 թվականի հուլիսին, երբ վարչապետ Փաշինյանի որդին արդեն զորացրվել է բանակից: Եվ ի՞նչ էր «ցանկանում ասել» Իլհամ Ալիևը այս սահմանային սադրանքով:

Մեր կարծիքով, նման հարցերում և «վարկածներում» առանձնահատուկ իմաստ չկա: Շատ ավելի կարևոր է գտնել այսպիսի մի հարցի պատասխանը. օրինակ՝ ինչո՞ւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Բելառուսի ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Ստանիսլավ Զասը որոշել է հետաձգել այս միջադեպի քննարկումը: Չէ՞ որ, օրինակ, ո՜չ հուլիսի 13-ին, ո՜չ էլ հուլիսի 14-ին դեռ հայտնի չէր, թե ՀԱՊԿ անդամ երկրներից ո՞ր մեկն է հանդես եկել նախաձեռնությամբ, որը հավանության է արժանացել գեներալ-լեյտենանտ Զասի կողմից: Մինչդեռ, Հայաստանը պարտավոր էր պահանջել միջադեպի քննարկումը՝ հաշվի առնելով մեր երկրի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցած տեղեկատվությունը:

Շատ ավելի հետաքրքիր է նաև Հայաստանի գերագույն իշխանության «դիրքորոշումը», ավելի ճիշտ՝ հստակ և կոշտ դիրքորոշման բացակայությունը: Քննարկման ընթացքում հնչել է նույնիսկ այդպիսի, առաջին հայացքից անմեղ, ենթադրություն. գուցե «նրանք պարզապես մոլորվել են»: Դա ադրբեջանցի սադրիչների և դիվերսանտների մասին, որոնք  այն բանից հետո, երբ «ոմանք մոլորվել են», փորձել են գրավել սահմանին Հայկական բանակի հենակետերից մեկը։ Այո, շնորհիվ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործողությունների և վճռականության, թուրքերը հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ: Փաշինյանն իրավունք չունի ձևացնել, թե չգիտի, թե ինչպես են վարվում Ադրբեջանի զինված ուժերն ու իշխանությունները սահմանամերձ գյուղերից իսկապես մոլորված հայերի հետ: Նրանց, անշուշտ, մեղադրում են լրտեսության մեջ, և եթե նույնիսկ նրանք վերադառնում են, ապա շուտով բառացիորեն «այրվում» և մահանում անհասկանալի պատճառներով։ Արցախյան ազատամարտի տարիներին՝ 1991-94 թվականներին, մեր թշնամիները նույնիսկ օգտագործում էին կերոսինի բռնի ներարկումներ հայ պատանդների և գերիների արյան մեջ: Ո՞վ գիտի, միգուցե Ադրբեջանում գերեվարված հայերի վրա այժմ էլ են այնպիսի փորձեր իրականացվում, որոնք կարելի է համեմատել 1941-45 թթ. գերմանացի նացիստների կողմից համակենտրոնացման ճամբարների գերիների նկատմամբ իրականացված փորձերի հետ:

Եվ Երևանում 2020-ի հուլիսին զարմանալի «մտահոգություն» է դրսևորվում Ադրբեջանից սադրիչների և դիվերսանտների ճակատագրի վերաբերյալ: Ի՞նչ, պարոն Փաշինյան, ձեր սիրտն այդքան ցավում է այն պատճառով, որ մոտ երկու տասնյակ թո՞ւրք է սատկել: Դրանում մեղավոր են իրենք՝ թուրքերը։ Ի վերջո, ոչ ոք նրանց չի խնդրել հարձակվել սահմանամերձ շրջանում Հայկական բանակի հենակետի վրա: Ագրեսորը միշտ պետք է սատկի: Առայժմ իմաստ չունի ավելի խորանալ: Հուլիսի 13-ին Ռուսաստանի ԱԳՆ-ը հաղորդագրություն է տարածել Սերգեյ Լավրովի` հայ և ադրբեջանցի գործընկերներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ ավելի վաղ տեղի ունենցած հեռախոսազրույցների մասին, որոնց ընթացքում ՌԴ դիվանագիտության ղեկավարը նրանց հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրումը և կողմերին կոչ արել անհապաղ հրադադար հաստատել: Լավրովը խոսել է զսպվածություն դրսևորելու անհրաժեշտության մասին` «հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկները»: Իսկ հիմա՝  ուշադրություն: Լավրովը նաև նշել է այն բանի կարևորությունը, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակը գնահատելու և զերծ մնան հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են լրացուցիչ լարվածություն հրահրել: Թափանցիկագույն ակնարկ այն բանի, որ հենց Մինսկի խմբի (ԵԱՀԿ) անդամներից մեկն է մղել Ադրբեջանին տարածաշրջանում իրավիճակի սրման ևս մեկ փորձի:

Եվ ևս մեկ դիտողություն իրավիճակի վերաբերյալ: Մեր կարծիքով, պատահական չէ, որ Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը (SSB) և Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հուլիսի 13-ին հայտարարել են այս «խանության» նախկին պաշտպանության նախարար Ռահիմ Հազիևի ձերբակալության մասին՝ նրան մեղադրելով «հասարակական անկարգություններ հրահրելու և պետության դեմ ուղղված կոչերի համար»: Իբր, հուլիսի 12-ին և 13-ին Հազիևը՝ «սոցցանցերում դիտավորյալ տարածելով իրականությանը չհամապատասխանող սադրիչ տեղեկատվություններ, սկսել է քաղաքացիներին հորդորել ձեռնարկել երկրի պաշտպանունակությունը թուլացնող գործողություններ, ինչպես նաև կազմակերպել զանգվածային անկարգություններ և պետական ​​մարմիններ գրավել»: «Ռահիմ Հազիևը ձերբակալվել է՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281-րդ («Բացահայտ կոչեր՝ ուղղված պետության դեմ») և 282-րդ («Դիվերսիա») հոդվածների հիման վրա»,- ասվում է հայտարարության մեջ: Համատեղ հայտարարության մեջ շեշտվում է, որ անընդունելի է պետական ​​գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տարածումը, որը կարող է վնաս հասցնել բանակի մարտունակությանը, պաշտպանական ներուժին, «Ապշերոնյան խանության» ազգային շահերին և անվտանգությանը: Պարզվում է, որ Հազիևը նախկինում հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով կորցրել է 12 մարդ, չնայած պաշտոնապես Բաքուն այդ ժամանակ հայտնել էր չորս զոհվածի մասին: Հազիևը նույնիսկ նվազեցնում էր ադրբեջանցիների կորուստները, սակայն դա ևս համարվեց «պետական ​​հանցագործություն»: Նույն Հազիևի ճակատագիրը պարզ դաս է Փաշինյանի համար՝ ինչպես ներկայիս ժամանակի, այնպես էլ ապագա հեռանկարների համար. երբեք մի փորձիր արդարացնել թշնամուն և վախկոտ մի եղիր:

Սերգեյ Շաքարյանց