Վնասվել են Տավուշի մարզի մի քանի գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը․ դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ստեղծված վթարային իրավիճակի հետևանքով ս.թ. հուլիսի 13-ին վնասվել են վերգետնյա գազատար ցանցեր, ինչի պատճառով դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը:

Վթարային իրավիճակի վերացումից հետո կվերականգնվի նշված գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: