Հակառակորդը ևս հինգ զոհ ունի

Հուլիսի 14-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ սպանվել են մայորներ Ահմեդով Նամիք Հաջանօղլուն, Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպաներ Զեյնալլը Իլգար Այազ օղլուն, Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, պայմանագրային զինծառայող Մուսթաֆազադե Էլչին Արիֆօղլուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ  հաստատվել էր գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի և գնդապետ Իլգար Միրզեևի սպանության լուրը: