Գեներալ-մայոր Փոլադ Հաշիմով, գնդապետ Իլգար Միրզաև․ Ադրբեջանի ՊՆ-ը նոր կորուստների մասին տվյալներ է ներկայացրել

Թովուզի ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզաևը:

APA.az-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից մինչ օրս Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հաստատել են ընդամենը չորս կորստի և ևս 4 վիրավորի մասին տեղեկությունը։